«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 27-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից (3։1) հետո բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի խաղը։
23-ամյա անգլիացին դուբլի հեղինակ դարձավ, որը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Եթե հաղթում ես հանդիպումները, ապա դառնում ես համաշխարհային կարգի խաղացող: Բոլորը լավ են խաղում, բայց դու պետք է կարողանաս հաղթանակ բերել, և նա դա անում է: Ինչ կարող եմ ասել. Նա արդեն լեգենդար խաղացող է լինելու, քանի որ իր կարճատև կարիերայի ընթացքում նա մասնակցել է կարևորագույն հանդիպումներին, գոլեր խփել, տիտղոսներ նվաճել և հենց այստեղից է նա գալիս։
Ֆոդենը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է՝ ամենայն հարգանքով մյուս անհավանական խաղացողների նկատմամբ: Նրանցից ոչ մեկն այնքան առանցքային չի եղել մեզ համար, որքան նա այս մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Այս մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։