«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (0:0) վնասվածք ստացած կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգի ու Պեդրիի վիճակի մասին։
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել հանդիպման առաջին խաղակեսում։ Դե Յոնգը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը, Պեդրին լաց է եղել պահեստայինների նստարանին այն բանից հետո, երբ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Լամին Յամալը։
«Ցավոք, ամեն ինչ լավ չի թվում: Ամեն ինչ լուրջ է։ Ցավալի է, կարծում եմ, որ նրանք անորոշ ժամանակով դուրս են մնացել», – Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը:
2023/24 մրցաշրջանում 26-ամյա դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, 21-ամյա Պեդրին 23 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։