«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1։3)։
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ լավ խաղ էր, մենք 1:0 հաշվով առաջ էինք, և դրանից հետո հնարավորություններ ունեինք երկրորդ գոլ խփելու:
Մենք շատ լավ էինք պաշտպանվում, և եղավ երկու վճռորոշ պահ, երբ քիչ էր մնում բեկում մտցնեինք և առաջին գոլը բաց թողեցինք։
Սրանից հետո հիասթափություն եկավ, բայց պետք է դա ընդունել։ Մենք դեռ հնարավորություններ ունեինք գոնե մեկ միավոր վաստակելու, նույնիսկ հաղթելու համար»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում BBC-ն։