Ջամալ Մուսիալան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Բավարիայի» հետ

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

Ինչպես հայտնում է All Transfer-ը, մյունխենյան ակումբի ղեկավարությունը 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով, սակայն խաղացողը մերժել է։

Նշվում է նաև, որ երիտասարդ տաղանդի համար ներկայումս պայքարում են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 110 միլիոն եվրո։