«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան բանակցություններ է վարում ակումբի հետ մինչև 2029 թվականը երկարաձգելու պայմանագիրը՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ։ Այս մասին X-ում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Վրացին «Նապոլի» է տեղափոխվել Բաթումի «Դինամոյից» 2022 թվականի ամռանը՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։
23-ամյա խաղացողը «աձուրրիի» կազմում անցկացրել է 77 հանդիպում, դարձել 22 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։