Լուիս Էնրիկեն որոշել է, թե ինչպես է օգտագործելու Կիլիան Մբապեին մնացած հանդիպումներում

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է, թե ինչպես է օգտագործելու Կիլիան Մբապեին մրցաշրջանի մնացած հանդիպումներում։

Հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո կլքի փարիզցիների շարքերը, իսկ Էնրիկեն չի թաքցնում, որ թիմին արդեն նախապատրաստում է գերաստղի մոտալուտ հեռանալուն։

Լրագրող Մարկ Մեչենոյիսի խոսքերով՝ Էնրիկեն կխնայի Մբապպեին Լիգա 1-ում, միևնույն ժամանակ, օգտագործելով նրան չեմպիոնական հանդիպումներում, նաև նվազեցնելու է ՊՍԺ-ի խաղային կախվածությունը 25-ամյա ռմբարկուից: Միաժամանակ, բնականաբար, իսպանացին դեռ հույսը դնելու է ֆուտբոլիստի վրա առանցքային հանդիպումներում, օրինակ՝ Չեմպիոնների Լիգայում։

Մարտի 5-ին ՊՍԺ-ն կանցկացնի եվրագավաթների ամենահեղինակավոր խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Ռեալ Սոսյեդադի» դեմ։ Երկու շաբաթ առաջ փարիզցիները սեփական հարկի տակ հաղթեցին 2։0 հաշվով։