«Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Սկալվինին մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում:
20-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է սրընթաց աճել, և մրցաշրջանի վերջում նրա համար իսկական պայքար կարող է ծավալվել եվրոպական բարձր կարգավիճակ ունեցող ակումբների միջև։
Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ երիտասարդ իտալացուն ցանկանում են տեսնել տեղի «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը», ինչպես նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», «Ռեալն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատալանտան» խոստումնալից խաղացողի համար կխնդրի առնվազն 60 միլիոն եվրո։ Transfermarkt պորտալը Ջորջիո Սկալվինիի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը Բերգամոյի ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: