Պեպ Գվարդիոլա․ «Բրունու Ֆերնանդեշը բացառիկ ֆուտբոլիստ է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշի խաղի մասին։

Կիրակի օրը կկայանա մանչեսթերյան դերբին, որից առաջ լրագրողները իսպանացի մարզչին խնդրել են կիսվել իր կարծիքով «կարմիր սատանաների» առաջատարի մասին։

«Բացառիկ ֆուտբոլիստ։ Հատկապես հիանում եմ նրա հետևողականությամբ յուրաքանչյուր խաղում։ Երբ այս տղան գնդակով է, միշտ ինչ-որ բան կարող է պատահել: Ինչ կարող եմ ասել։ Իսկապես կարևոր ֆուտբոլիստ։ Կարևո՞ր է արդյոք չեզոքացնել Ֆերնանդեշին։ Այո՛, իհարկե։ Միշտ այսպես է եղել։ Նա միշտ կարող է ինչ-որ բան ստեղծել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։