Cadena SER. «Ռեալի» ֆուտբոլիստները «Վալենսիայի» դեմ խաղից հետո ծեծկռտուք են սկսել

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները «Մեստալյա» մարզադաշտի տրիբունաներում ծեծկռտուք են սկսել Լա Լիգայի 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղից հետո (2:2), հայտնում է Cadena SER-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել են պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, կիսապաշտպաններ Դանի Սեբալյոսը և Օրելիեն Չուամենին և հարձակվող Վինիսիուսը։

Հաղորդվում է, որ Ռյուդիգերը ջարդել է գովազդային ստենդը, որի դեմ ֆուտբոլիստները տրիբունայի տարածքում հարցազրույցներ են տալիս, իսկ Չուամենին կոտրել է հեռուստատեսային տեսախցիկը։

«Վալենսիա» – «Ռեալ» հանդիպման վերջում մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գրավեց տանտերերի դարպասը, որը կարող էր մադրիդցիներին կամային հաղթանակ բերել, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չեղարկեց հյուրերի գոլը՝ գնդակը ցանցում հայտնվելուց մի քանի վայրկյան առաջ հնչեցնելով եզրափակիչ սուլիչը:

Դժգոհ ֆուտբոլիստները, այդ թվում՝ Բելինգհեմը, գնացին Մանսանոյի մոտ՝ վիճարկելու նրա որոշումը: Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Բելինգհեմին, քանի որ անգլիացին մի քանի անգամ ագրեսիվ կերպով բղավել է նրա հասցեին անպարկեշտ արտահայտություններ պարունակող արտահայտություն։