Կառլո Անչելոտտի․ «Խոսելու շատ բան չկա, սա աննախադեպ բան է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գնահատել է մրցավարի գործողությունները Լա Լիգայի «Վալենսիայի» հետ հանդիպման (2:2) վերջնամասում։

99-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գլխի հարվածով գրավեց դարպասը, սակայն մրցավար Խեսուս Գիլ Մանզանոն անգլիացու հարվածից անմիջապես առաջ սուլիչով ավարտեց հանդիպումը։ Բելինգհեմը դժգոհ էր որոշումից և հարձակվեց մրցավարի վրա, ինչի արդյունքում կարմիր քարտ ստացավ։

«Խոսելու շատ բան չկա, սա աննախադեպ բան է։ Մենք հաղթեցինք, տիրեցինք գնդակին, և խաղը պետք է ավարտվեր այն ժամանակ, երբ «Վալենսիան» տիրում էր գնդակին:

Սա առաջին անգամն է, որ հանդիպում եմ դրան, ավելանալու ոչինչ չկա»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը: