Չավին պատասխանել է այն հարցին, թե կարող է փոխել մրցաշրջանի ավարտից հետո որոշումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է փոխել մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու որոշումը։

«Ես հաստատակամ եմ իմ որոշման մեջ՝ հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։ Չեմ փոխի միտքս։ Ես պատրաստվում եմ հեռանալ ակումբից»,- Չավիին իր սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Չավին ավելի վաղ հայտարարել էր այս մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայից» հեռանալու մասին։