Ռոբերտո դե Զերբի․ «Հիմա ես 100%-ով կենտրոնացած եմ «Բրայթոնի» վրա»

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին պատասխանել է այն տեղեկություններին, որ իրենով հետաքրքրված են շատ ակումբներ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարզչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում բարձրակարգ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»։

«Ես գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ։ Ես դեռ որոշումներ չեմ կայացրել։ Հիմա ես 100%-ով կենտրոնացած եմ «Բրայթոնի» վրա,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։