«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի 27-րդ տուրում «Ատլետիկի» հետ առաջիկա հանդիպումը։
«Ատլետիկը» առաջնության ամենաուժեղ թիմն է, նրանք հաղթում են 3:0 հաշվով և շարունակում են ճնշում գործադրել քեզ վրա: Նրանք ունեն տոկունություն, էներգիա, ռիթմ, և դա գլխավոր մարզիչ Վալվերդեի արժանիքն է։
Վալվերդեն հիանալի մարզիչ է, նա արդեն ապացուցել է դա։ Մենք լավ ենք պատրաստվել այս շաբաթվա հանդիպումներին։ Եթե հաղթենք, մեծ քայլ կանենք առաջ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: