«Բարնլին» որոշում է կայացրել Վենսան Կոմպանիի վերաբերյալ

«Բարնլին» այս մրցաշրջանում չի ուրախացնում իր երկրպագուներին: 26 տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը, այսինքն՝ անկման գոտում։

Չնայած աննախանձելի մրցաշարային դիրքին՝ «Բարնլին» մտադիր չէ բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիից։ Ինչպես հաղորդում է Football Insider-ը, ակնկալվում է, որ «կարմիրները» կպահեն Կոմպանիին թիմի ղեկին, նույնիսկ եթե Պրեմիեր Լիգայից իջնեն Չեմպիոնշիփ:

«Բարնլին» Անգլիայի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի կիրակի օրը՝ մարտի 3-ին, սեփական հարկի տակ «Բորնմութի» հետ: