Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե երբ կկարողանան «Լոս Բլանկոսի» դարպասապահ Տիբո Կուրտուան և կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն կրկին մասնակցել հանդիպումներին։ Այս մրցաշրջանի սկզբում երկուսն էլ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։
«Նրանք թիմի հետ կսկսեն աշխատել մարտի միջազգային ընդմիջումից հետո: Ապրիլի 14-ին՝ «Մալյորկայի» հետ խաղից հետո, նրանք կարող են վերադառնալ խաղադաշտ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ «Մալյորկայի» հետ խաղից մեկ շաբաթ անց, կկայանա իսպանական Պրիմերայի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։