Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելով

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելով։

RMC Sport-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը չի ընդունի «կարմիր սատանաների» առաջարկը, եթե այն գա։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ Ֆրանսիացի մարզիչը «Լոս Բլանկոսի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի՝ Իսպանիայի սուպերգավաթի և եռակի՝ Չեմպիոնների լժԼիգայի հաղթող։ Մադրիդյան թիմից հետո ֆրանսիացի մասնագետը ոչ մեկին չի մարզել, չնայած նրանով հետաքրքրված էին «Մարսելը», «Յուվենտուսը», «Բավարիան» և Ալժիրի հավաքականը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է՝ 26 խաղից 44 միավորով։