Հայկական «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է կիսապաշտպան Դենիս Գլուշակովի պայմանագրի պայմանների մասին, ով թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
«Նա ֆուտբոլիստ է, ում ես ճանաչում եմ երկար ժամանակ և լավ: Երբ չորս տարի առաջ գլխավորեցի «Խիմկին», ցանկանում էի նրան թիմ հրավիրել, բայց այն ժամանակ չստացվեց։ Ամենակարեւորն այն է, որ Գլուշակովը ցանկանում է խաղալ, ինչը նա արդեն ցուցադրել է իր նորամուտի խաղում։
Նա ուժ ու կարողություն ունի կարիերան շարունակելու համար։ Մեզ կօգնի այն փորձը, որ նա ունի, որը կարող է փոխանցել մարզումային գործընթացում և պաշտոնական խաղերում։ Թերեւս սա ոչ միայն «Ուրարտուի», այլեւ ողջ առաջնության ամենափորձառու ֆուտբոլիստներից է։ Դենիսն իր խաղով այստեղ կարժանանա նույն հարգանքին, ինչ Ռուսաստանում։
Նշեմ նաև, որ նա մեզ մոտ փողի համար չի խաղում։ Նրա խաղալու ցանկությունը գերակշռում է ֆինանսական բաղադրիչին։ Անգամ Հայաստանի առաջնության չափանիշներով նա կոպեկներ է ստանում»,- Գունկոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Դենիս Գլուշակովի պայմանագիրը «Ուրարտուի» հետ ուժի մեջ է մինչև Հայաստանի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանի ավարտը։