Ռոբերտ Լևանդովսկի. «Բարսելոնայի» մարզիչ լինելը Չավիի համար շատ դժվար է»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։

«Չավին մնում է մեր մարզիչը մինչև մրցաշրջանի ավարտը, և մեզ համար շատ կարևոր է կենտրոնացած մնալ մեր աշխատանքի վրա։ Ես հասկանում եմ, որ Չավիի համար սա դժվար և զգացմունքային ժամանակաշրջան էր:

Չավին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ է, և «Բարսայի» մարզիչ լինելը նրա համար շատ դժվար է, քանի որ նա զգացմունքային մարդ է: Նրա համար «Բարսելոնան» ավելին է, քան ակումբ։ Ես հասկանում եմ, որ նրա ընտանիքի համար նույնպես հեշտ չ։  Մենք պետք է միասին լինենք, շարժվենք նույն ուղղությամբ և հաղթենք հանդիպումներում»,- ասել է Լևանդովսկին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

«Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով 8 միավորով: