Վլադիմիր Պետկովիչը Ալժիրի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչն է

Բոսնիական ծագումով շվեյցարացի Վլադիմիր Պետկովիչը նշանակվել է Ալժիրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Այս պաշտոնում Պետկովիչը փոխարինել է Ջամել Բելմադիին, ով հեռացվել է այն բանից հետո, երբ Ալժիրի հավաքականը դուրս չի եկել Աֆրիկայի ազգերի գավաթի խմբից։

Պետկովիչը գործազուրկ է 2022 թվականի փետրվարից, երբ հեռացավ «Բորդոյից»։ Նախկինում 60-ամյա մասնագետը գլխավորել է Շվեյցարիայի հավաքականը, «Լացիոն», «Սիոն», «Յանգ Բոյզը» և այլ թիմեր։