«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է ժամանակակից ֆուտբոլի վիճակի մասին։
«Ֆուտբոլը հիվանդ է։ Բայց ինչու է նա հիվանդ: Որովհետև ֆուտբոլի տնտեսագիտությունը հիվանդ է: Որովհետև լիգաներն ու թիմերը ֆինանսապես չեն կարող մրցել միմյանց հետ։ Այսպիսով, լիգաները բավականաչափ արդյունավետ չեն։
Ամեն անգամ, երբ ՈՒԵՖԱ-ն ասում է. «Լավ, հիմա մենք տրամադրում ենք 2,4 միլիարդ եվրո Չեմպիոնների լիգայի համար, ավելի քան 500 միլիոն եվրո՝ Եվրոպայի լիգայի և ավելի քան 238 միլիոն եվրո՝ Կոնֆերանսների լիգայի համար»: Բայց եթե բոլոր թիմերը դեռ պարտքերի տակ են, ապա դա նշանակում է, որ այս գումարը բավարար չէ։
Այնպես որ, դա անկայուն ֆուտբոլ է: Ոչ միայն անկայուն է, այլեւ մենք այդքան հանդիպումներ ենք անցկացնում։ Ի վերջո, մենք այլևս լսարան չենք գրավում»,- Լաուրենտիի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան։