Ջուդ Բելինգհեմը կարող է մասնակցել «Վալենսիայի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ է խաղադաշտ վերադառնալուն՝ Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղում (4։0) ստացած կոճի վնասվածքից հետո, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա ֆուտբոլիստը կընդգրկվի իր թիմի հայտացուցակում՝ «Վալենսիայի» հետ Լա լիգայի 27-րդ տուրի արտագնա խաղի համար։ Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մարտի 2-ին։

Սպասվում է, որ անգլիացին նախախաղային մարզում կանցկացնի ընդհանուր խմբի հետ։