«Բարսելոնան» Դանի Ալվեսին զրկել է «ակումբի լեգենդի» կարգավիճակից

«Բարսելոնան» թիմի նախկին պաշտպան Դանի Ալվեսին զրկել է «ակումբի լեգենդի» կարգավիճակից, հայտնում է Sport.es-ը։

Նշվում է, որ կատալոնական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի կողմից 23-ամյա աղջկա բռնաբարության գործով սպասում էր դատարանի որոշմանը։

Անցյալ շաբաթ Բարսելոնայի դատարանը Ալվեսին դատապարտեց չորս տարի վեց ամիս ազատազրկման։

Ալվեսը «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2016 թվականներին և նվաճել 23 գավաթ։