Կիլիան Մբապպեի եղբայրը ևս կարող է տեղափոխվել «Ռեալ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի կրտսեր եղբայրը՝ Իթան Մբապպեն, կարող է ևս տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է El Chiringuito-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիլիան Մբապպեն արդեն համաձայնեցրել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին մադրիդյան ակումբ տեղափոխության պայմանները։

Այս մրցաշրջանում 17-ամյա Իթանը ՊՍԺ-ի երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։