Սերխիո Ագուերո. «Չեմ պատրաստվում մարզվել «Ինդեպենդիենտեի» հետ«

«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատասխանել է իր կարիերայի հնարավոր վերսկսման մասին լուրերին։

«Սա բացարձակ սուտ է։ Չեմ պատրաստվում մարզվել «Ինդեպենդիենտեի» հետ։ Երբեմն լուրեր են հորինվում։

Այո, ես հաղորդագրություն եմ ստացել իմ սրտաբանից։ Նա ասաց, որ ես լավ եմ: Ինձ համար կարևոր է առողջ լինելը, բայց ամենաբարձր մակարդակով մարզումներին վերադառնալու համար պետք է բազմաթիվ հետազոտություններ անցնեմ»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Tyc Sports-ը։

Հիշեցնենք, որ Ագուերոն ավարտել է կարիերան 2021 թվականին սրտի հետ կապված խնդիրների պատճառով։