«Նյուքասլի» մարզական տնօրեն Դեն Էշվորթը լքել է ակումբը, հաղորդում է մամուլի ծառայությունը։
Մասնագետն ակումբում աշխատում է 2022 թվականի մայիսի վերջից։
Նախկինում խոսվում էր, որ Էշվորթը կշարունակի աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»: Էշվորթը երկարաժամկետ հարաբերություններ ունի Ինեոսի սպորտի ղեկավար սըր Դեյվ Բրեյլսֆորդի հետ:
Նախկինում սըր Ջիմ Ռեդքլիֆի գլխավորած ընկերությանն էր պատկանում «Մանչեսթեր Յունայթեդի» 25%-ը։