Ջան Պիերո Գասպերինին նշել է Եվրոպա Լիգայում հաղթելու գլխավոր ֆավորիտներին

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին նշել է Եվրոպա լիգայում հաղթելու գլխավոր ֆավորիտներին։

Հիշեցնենք, որ իտալական ակումբը հաղթել է իր խմբում և մրցաշարի փլեյ-օֆֆում ելույթները կսկսի 1/8 եզրափակիչից:

«Ես համաձայն չեմ Պիոլիի հետ, ով «Ատալանտային» անվանեց Եվրոպայի լիգայում հաղթելու ֆավորիտ։

Գավաթի գլխավոր հավակնորդներն են «Լիվերպուլը», «Բայերը» և «Միլանը», – սոցիալական ցանցերում Գասպերինիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։