Դանի Ալվեշը պատրաստվում էր բանտից փախչել

Բրազիլիայի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը ներկայումս գտնվում է բանտում՝ սպասելով 2022 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի Սաթոն գիշերային ակումբում աղջկա բռնաբարության աղմկահարույց գործով դատարանի վճռին:

Դատավարությունները տեղի են ունեցել փետրվարի 5-ից 7-ը, ինչից հետո դատախազությունը նախկին ֆուտբոլիստի համար պահանջել է 9 տարվա ազատազրկում։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով «Fiesta» հեռուստաշոուի մի դրվագ, Ալվեշը պատրաստվում էր բանտից փախչել Բրազիլիա։ Նա մտադիր էր դա անել ժամանակավոր ազատումից հետո, ինչը նրան երեք անգամ մերժել են։ Այս մասին հաղորդում է լրագրող Սիլվիա Սալամոն, ով զրուցել է Ալվեշի խցակցի հետ։

Իսպանիայի և Բրազիլիայի միջև արտահանձնման պայմանագիր չկա, ուստի Ալվեշի նկատմամբ Բրազիլիայում հետախուզում չի լինի։