Պոլ Պոգբան ամռանը կլքի «Յուվենտուսը»

«Յուվենտուսը» հաջորդ ամառ կբաժանվի կիսապաշտպան Պոլ Պոգբայից։

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբն այլևս հույսեր չի կապում ֆրանսիացու վրա։
Պոգբայի և «Յուվենտուսի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ Պոգբան դրական դոպինգ թեստ է հանձնել «Ուդինեզեի» հետ Ա Սերիայի 1-ին տուրի հանդիպումից հետո (0-3)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի հակադոպինգային դատախազությունը Պոգբայի համար չորս տարով որակազրկում է պահանջել։