Մատիս Թելը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը տրանսֆերի հարցում է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Բավարիայի» պատասխանն առայժմ անհայտ է։

Մյունխենցիները 18-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր են կնքել 2022 թվականին՝ 5 տարով։ Այս պահին նա մտադիր է երկար տարիներ մնալ «Բավարիայում»։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։