Թոմաս Տուխելը «Բավարիայում» 43 խաղում կրել է նույնքան պարտություն, որքան Նագելսմանը 84 խաղում

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։1 հաշվով պարտվել է «Լացիոյին»։

Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի համար այս պարտությունը 10-րդն էր թիմի գլխավորությամբ։

Տուխելը 43 խաղում 10 պարտություն է կրել՝ նույնքան, ինչ «Բավարիայի» նախորդ մարզիչ Յուլիան Նագելսմանը պարտվել է 84 խաղում։

Հիշեցնենք, որ Նագելսմանը հեռացվել էր ակումբից 2023 թվականի մարտին՝ 2022/23 մրցաշրջանում։ «Բավարիայի» նախկին մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչն այն ժամանակ ասել էր, որ այս որոշումը վաղուց էր կայացվել, և Տուխելի հետ «թիմը ավելի լավը կլինի»: Սալիհամիջիչը նույնպես հեռացվեց, բայց 2022/23 մրցաշրջանի վերջում։