«Բավարիան» դատապարտել է իր երկրպագուներին՝ Դայո Ուպամեկանոյին վիրավորելու համար

«Բավարիայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտարարություն, որում մյունխենյան ակումբը դատապարտել է երկրպագուների ռասիստական ​​պահվածքը։

Չեմպիոնների լիգայի «Լացիոյի» հետ խաղում (0:1) կարմիր քարտից հետո Ուպամեկանոն վիրավորանքների է ենթարկվել սոցցանցերում։

«Դայո Ուպամեկանոյի դեմ սոցցանցերում ռասիստական ​​մեկնաբանությունները տհաճ են: «Բավարիան» խստորեն դատապարտում է դա: Նման մեկնաբանություններ անողը մեր ակումբի երկրպագու չէ։ Մենք կաջակցենք քեզ, Ուպա»: – ասվում է ակումբի հայտարարության մեջ: