Կիլիան Մբապպեն Չեմպիոնների Լիգայում յուրօրինակ նվաճման է հասել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջին խաղում (2:0):

Ըստ Opta-ի, ֆրանսիացին դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին խաղացողը, ով առնվազն մեկ գոլ է խփել տնային 10 անընդմեջ խաղերում, որոնցում նա մեկնարկել է:

Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի դարպասը խփած գոլը 25-ամյա հարձակվողի համար 44-րդն էր Չեմպիոնների լիգայի 68 խաղում։ Մինչեւ 26 տարեկանների մրցաշարում ավելի շատ գոլ խփել է միայն Լիոնել Մեսսին՝ 59 գոլ։