«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պլանավորում է անգլիական ակումբից հեռանալուց հետո ժամանակ հատկացնել տներ կառուցելուն, հայտնում է Daily Express-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, 56-ամյա գերմանացի մասնագետը կառուցում է երկու նոր օբյեկտ՝ իր հայրենիքում՝ Վիսբադենում և Մալյորկայում, քանի որ Բելեարյան կղզիները նրա սիրելի հանգստի վայրն են։
«Այս անիծյալ բանը դեռ պատրաստ չէ, և ես վճարում եմ հաշիվները», – կատակով նշել է մարզիչը։
Հաղորդվում է, որ Կլոպը տուն է կառուցում Գերմանիայում, որպեսզի նա և իր կինը՝ Ուլլան, ավելի հաճախ լինեն ընտանիքի մոտ: Վերջերս նրանք առաջին անգամ տատիկ ու պապիկ դարձան։
Հունվարի վերջին Կլոպը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Նա թիմը գլխավորում է 2015 թվականից։