«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինող է գտել

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պեդրո Նետոն «Լիվերպուլի» և «Արսենալի» տրանսֆերային նպատակն է, հայտնում է Caughtoffside-ը:

Աղբյուրի համաձայն, «Գայլերը» պատրաստ են ամռանը վաճառել 23-ամյա խաղացողին մոտ 60 միլիոն ֆունտով (70 միլիոն եվրո), որպեսզի գումար հայթայթեն նոր խաղացողներ ձեռք բերելու համար: «Լիվերպուլի» հետաքրքրությունը բխում է Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ մտահոգություններից:

Պորտուգալացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո: