Կիրակի օրը՝ փետրվարի 11-ին, կայացավ Լա Լիգայի 24-րդ տուրի «Բարսելոնա» – «Գրանադա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լամին Յամալը։ 16-ամյա վինգերն այժմ 3 գոլ ունի Լա Լիգայում։ Լա Լիգայի պատմության մեջ ոչ ոք ավելի շատ գոլ չի խփել մինչև 17 տարեկան դառնալը։
Այս ցուցանիշով երկրորդ տեղը կիսում են Անսու Ֆաթին և Իկեր Մունիայնը, ովքեր այս տարիքում 2-ական գոլ են խփել։