ՄԼՍ-ի ֆուտբոլային աստղերի վարկանիշը

FourFourTwo պորտալը կազմել է Հյուսիսային Ամերիկա խաղալու եկած ֆուտբոլային աստղերի վարկանիշը։

Այն գլխավորել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Պելեն («Նյու Յորք Կոսմոս»), երրորդ տեղը՝ Յոհան Կրոյֆը («Լոս Անջելես ացտեկ»):

Թոփ 10-ում են նաև Դեյվիդ Բեքհեմը («ԼԱ Գելեքսի»), Ֆրանց Բեկենբաուերը («Նյու Յորք Կոսմոս»), Թիերի Անրին (-Նյու Յորք Ռեդ Բուլս»), Էուսեբիոն («Բոստոն», «Տորոնտո», «Լաս Վեգաս»), Գերդ Մյուլերը («Ֆորտ Լոդերդեյլ»), Կառլոս Ալբերտոն («Նյու Յորք Կոսմոս», «Կալիֆորնիա») և Ջորջ Բեսթը («Լոս Անջելեսի ացտեկներ», «Ֆորտ Լոդերդեյլ», «Սան Խոսե»)։