«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն ֆինանսական պահանջների ցուցակ ունի այն ակումբներից, որոնք ցանկանում են ձեռք բերել իրեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Դրանցից առաջինը աշխատավարձն է։ Ֆրանսիացին ցանկանում է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը և այդ պատճառով պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո՝ հարկերից բացի: Բացի այդ, ֆուտբոլիստը ցանկանում է պայմանագրի բոնուս ստանալ 120 միլիոն եվրոյի չափով։
Ենթադրվում է, որ հարձակվողը դեռևս պայմանագիր չի կնքել որևէ ակումբի հետ, չնայած այն բանին, որ բազմաթիվ լրատվամիջոցներ արդեն հայտնել են, որ Մբապպեի՝ «Ռեալ» տեղափոխությունը լուծված հարց է։
Նրա երրորդ պայմանը տարբեր բոնուսներն են՝ հիմնականում գովազդային իրավունքների համար։