Դանի Ալվեսի կինը հաստատել է, որ ամուսինը հարբած է եղել բռնաբարության գիշերը

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը կնոջ՝ Ջոանա Սանսի ցուցմունքները հայտնի են դարձել դատարանում, որը քննում է գիշերային ակումբում բրազիլացու կողմից երիտասարդ աղջկա բռնաբարության դեպքը։

«Նա տուն եկավ շատ հարբած և ալկոհոլի հոտ էր գալիս: Նա բախվել է պահարանին և փլվել մահճակալի վրա»,- Սանսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Ալվեսը կալանքի տակ է 2023 թվականի հունվարից՝ 2022 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի գիշերային ակումբում աղջկան բռնաբարելու մեղադրանքով։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ դատախազները բրազիլացու համար ինը տարվա ազատազրկում են պահանջում։

Իսպանական օրենսդրության համաձայն՝ այս դեպքում պատիժը կարող է կրճատվել՝ մեղադրյալի հարբածության պատճառով