Պեպ Գվարդիոլա. «Հետագայում նա կփոխարինի Կևին դե Բրույնեին և Բերնարդու Սիլվային»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է թիմի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի մեծ հեռանկարների վրա։

Այս մրցաշրջանում 23-ամյա խաղացողը անցկացրել է 34 հանդիպում, դարձել 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

«Ֆոդենը շատ կարևոր է մեզ համար այս մրցաշրջանում: Նա լավ է կարդում խաղը, խաղում է պարզ և ավելի ագրեսիվ է։ Նա միշտ հաճույք է ստանում գոլ խփելուց և վտանգ է ստեղծում տուգանայինում, նա միշտ այնտեղ է։ Նա բացառիկ խաղացող է:

Իր տարիքում նա 250 հանդիպում է անցկացրել «Սիթիի» կազմում, ինչը նշանակում է, որ իր ներդրումն է ունեցել իր գալուց ի վեր: Հետագայում նա կփոխարինի Կևին դե Բրույնեին և Բերնարդո Սիլվային։ Սա անպայման լինելու է։ Նա կունենա հաջող ու երկար կարիերա, բայց դա կախված է նրանից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը: