Յուրգեն Կլոպը համաձայնել է մեկ տարվա հանգստի չգնալ «Բարսելոնայի» համար

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց ակումբից հեռանալու մասին, կարող է գլխավորել «Բարսելոնան»։

Լրագրող Ժերար Ռոմերոյի կարծիքով՝ «Բարսան» միակ թիմն է, որի համար գերմանացին պատրաստ է հրաժարվել մեկ տարվա արձակուրդից։

Ավելի վաղ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն հայտարարել էր, որ Կլոպի հնարավոր վարձակալության մասին տեղեկատվությունը վաղաժամ է։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նույնպես կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո։