«Բավարիայի» նախկին պաշտպան Խավի Մարտինեսը կարծիք է հայտնել, որ մյունխենյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կհամապատասխանի «Բարսելոնային»։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
«Ֆլիկը շատ անմիջական մարզիչ է: Նա միշտ ասում է այն, ինչ մտածում է՝ ուղիղ քո դեմքին: Նա հանգիստ է և շատ դժվար է զայրանալ: Հանդերձարանում նա նախ բոլորին հանգստացնում է, հետո սկսում խոսել։
Ֆլիկի մարզումները միշտ ինտենսիվ են, բայց դա միշտ գնդակի մասին է: Նրա խաղաոճը լիովին համապատասխանում է «Բարսելոնային»: Նրա գլխավորությամբ մենք խաղում էինք Պեպ Գվարդիոլայի ոճով»,- Խավի Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։