«Լիվերպուլը» 2023 թվականի նոյեմբերին բանակցել է Խաբի Ալոնսոյի հետ

Տեղեկություններ են ի հայտ եկել հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» առաջին շփումների մասին թիմի հավանական գլխավոր մարզչի հետ։

Հիշեցնենք, որ մերսիսայդցիների ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպը փետրվարին հայտարարել էր հրաժարականի մասին։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, «Լիվերպուլը» գերմանացուն փոխարինելու լավագույն թեկնածու է համարում Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։ Նշվում է, որ կողմերի միջև առաջին շփումները տեղի են ունեցել 2023 թվականի նոյեմբերին։

Ալոնսոն իր խաղային կարիերայի ընթացքում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 210 հանդիպում։