«Ինտերի» երկրպագուները հարձակվել են ոստիկանների վրա «Յուվենտուսի» հետ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղից հետո, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզադաշտի մոտ երկրպագուները կարճ հեռահարության ինքնաշեն պայթուցիկ սարքերով հարձակվել են ոստիկանների վրա, ինչի արդյունքում վնասվել է ոստիկանական մեքենաներից մեկը։ Երկրպագուները ճայթրուկներ են նետել նաև «Յուվենտուսի» երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի տակ։
Արդյունքում իտալական ոստիկանությունը բերման է ենթարկել «Ինտերի» մոտ 50 երկրպագու։
Հիշեցնենք, որ «Ինտերը» իր անպարտելի շարքը հասցրեց 16 հանդիպման (13 հաղթանակ և երեք ոչ-ոքի): Ինձագիի թիմը վերջին անգամ պարտվել է «Սասուոլոյին» սեպտեմբերին (1-2)։