«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի հանդիպումից հետո, որում իր ակումբը հանդիպեց «Վեսթ Հեմին» (3-0), անվանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հինգ խաղացողներից բաղկացած երազանքի թիմը, հայտնում է le10sport.com-ը։
Հարձակվողը դարպասում դրեց դանիացի դարպասապահ Պետեր Շմեյխելին, պաշտպանության կենտրոնում, նրա կարծիքով՝ Ռիո Ֆերդինանդը իդեալական տարբերակ է, կիսապաշտպանների զույգը Ռայան Գիգսն ու Փոլ Սքոուլզն են, իսկ հարձակման կենտրոնում Հոյլունդը տեսնում է Կրիշտիանու Ռոնալդուին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 3-0 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին»։ Գառնաչոն դուբլի հեղինակ դարձավ, իսկ Հոյլունդը՝ մեկ գոլի։
Ընթացիկ մրցաշրջանում Հոյլունդը Պրեմիեր Լիգայի 18 խաղում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։