Խաբի Ալոնսոն կարող է գլխավորել «Չելսին»

«Չելսին» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին գլխավոր մարզիչ նշանակելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է Sports Zone-ը, «Չելսին» հետաքրքրված է իսպանացուն հրավիրելու հարցում, քանի որ լոնդոնյան ակումբի սեփականատերերն ու ղեկավարությունը հավանում են Ալոնսոյի աշխատանքը գերմանական Բունդեսլիգայում։

Հիշեցնենք, որ Ալոնսոյին անվանում են Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը, ով հունվարին հայտարարեց ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։