«Թոթենհեմի» նորեկ Լուկաս Բերգվալը բացատրել է «Թոթենհեմին» միանալու իր որոշումը:
Հիշեցնենք, որ շվեդ կիսապաշտպանը նաեւ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակ ուներ։ «Ես միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր Լիգայում։ Սա մոլորակի լավագույն առաջնությունն է։ «Թոթենհեմը» շատ մեծ ակումբ է»,- 18-ամյա շվեդացու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Բերգվալը նույնպես հրաժարվել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» տեղափոխությունից։ Կիսապաշտպանի համար շվեդը «Թոթենհեմից» ստացել է 10 միլիոն եվրո փոխհատուցում, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը հաջորդ ամառ կմիանա Անգե Պոստեկոգլուի թիմին։