Իթան Մբապպեն եղբոր տրանսֆերի պատճառով կարող է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ն դադարեցրել է թիմի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի կրտսեր եղբոր՝ Իթան Մբապպեի հետ համագործակցությունը երկարաձգելու շուրջ բանակցությունները։

Ինչպես հայտնում է ինսայդեր Խոսե Ալվարեսը սոցցանցերի միջոցով, փարիզյան գրանդը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը 17-ամյա ֆուտբոլիստի հետ՝ Կիլիանի հնարավոր հեռանալու պատճառով։ Մբապպե ավագը կարող է տեղափոխվել «Ռեալ» կամ «Լիվերպուլ»:

Այս մրցաշրջանում Իթանը հանդես է եկել ՊՍԺ-ի երիտասարդական թիմում։ Կիսապաշտպանը մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերի արժեքը կազմում է 500 հազար եվրո։