Դանի Կարվախալը կարող է կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալ «Ատլետիկոյի» դեմ

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալը կարող է կենտրոնական պաշտպանի դիրքում հանդես գալ Իսպանիայի առաջնության «Ատլետիկոյի» դեմ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա վաղը։

Լրագրող Միգել Անխել Դիասի կարծիքով, եթե Անտոնիո Ռյուդիգերը չկարողանա մասնակցել «Ատլետիկոյի» հետ խաղին, ապա նրա տեղը կզբաղեցնի Կարվախալը։ Այսպիսով, եթե Դանին խաղա պաշտպանության կենտրոնում, ապա Լուկաս Վասկեսը կխաղա պաշտպանության աջ եզրում։

Հիշեցնենք, որ Ռյուդիգերն ու Նաչոն մնում են Մադրիդի «Ռեալի» միակ կենտրոնական պաշտպաններն այն բանից հետո, երբ Դավիդ Ալաբան և Էդեր Միլիտաոն պատռեցին ծնկի խաչաձև կապանները և դուրս մնացին մրցաշրջանի մնացած հատվածից: