«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կիսվել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի պահվածքի մասին իր կարծիքով։
«Մարկուսը դեռ երիտասարդ տղա է, և նրա վրա մեծ ճնշում կա: Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա ֆուտբոլ չի սիրում։ Կարծես թե խաղը նրա համար բեռ է դարձել։ Դա չպետք է լինի: Մենք բոլորս էլ մեր կյանքում հիմարություններ ենք արել: Այժմ նրա պահվածքը հիմարություն է»,- Ռոյի խոսքերն է փոխանցում Daily Mail տաբլոիդը:
«Մանչեսթեր Յունայթեդը» ավելի վաղ տուգանել էր Ռեշֆորդին գիշերային ակումբ այցելելու համար։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 21 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։