«Ինտեր Մայամիի» նորեկ Լուիս Սուարեսը սաուդյան «Ալ-Նասրի» դեմ ընկերական խաղի ժամանակ բարկացել է թիմակցի վրա։
Բաց թողած առաջին գոլից հետո ուրուգվայցին դժգոհություն է հայտնել պաշտպան Թոմաս Ավիլեսից։
Հիշեցնենք, որ ստուգողական հանդիպումը կայացել է Էր Ռիադում եւ ավարտվել «Ինտեր Մայամիի» ջախջախիչ պարտությամբ՝ 0։6 հաշվով։
Սուարեսը միացել է «Ինտեր Մայամիին» 2024 թվականի հունվարին։ Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև դեկտեմբեր։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է չորս միլիոն եվրո։